‘Երևանում հնդիկ ուսանողը դանակահարել է աղջկան և ինքնասպանություն գործել’

772

Երևանում Հնդկաստանի քաղաքացին դանակահարել է աղջկան, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի Նոր Արեշի 17-րդ եւ 8-րդ փողոցների անկյունում գտնվող  տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում: Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության 32-ամյա քաղաքացի Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով: 

Նախորդ հոդվածը‘Ազնավուրը կոչ է անում Վարդան Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց ‘
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում վաղը ջուր չի լինի’