‘
Նախօրեին Երևանում մեկնարկել է հնդկական կինոյի շաբաթը, որը նվիրված է Բոլիվուդի 100-ամյակին:
Հանդիսատեսի դատին կներկայացվի ընդհանուր առմամբ 4 ֆիլմ: Շաբաթը բացել է ռեժիսոր Յաշ Չորպայի «Վիր և Զարա» ֆիլմը: Շաբաթվա շրջանակներում կցուցադրվի նաեւ ռեժիսորի «Քանի դեռ ես ողջ եմ» ֆիլմը, ինչպես նաև Իմթիյազ Ալիի «Ռոք-աստղը», որի գլխավոր դերակատարը Ռաջ Կապուրի թոռն է` Ռանբիր Կապուրը: Շաբաթը կեզրափակի «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» ֆիլմը (ռեժիսոր Զոյա Ախթար):
Կինոարտադրության մասշտաբներով Հնդկաստանը առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում աշխարհում: Փորձագետների հաշվարկների համաձայն` ամեն տարի Հնդկաստանում նկարահանվում է ավելի քան հազար ֆիլմ:
Հնդկաստանի Մումբայ (նախկինում` Բոմբեյ) քաղաքի կինոարտադրությունն անվանում են Բոլիվուդ` Հոլիվուդի օրինակով:
‘