‘Երևանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը’

676

Փետրվարի 22-ից  մարտի 5-ը  Երևանում կկազմակերպվի բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Մուտքն ազատ է: Երևանում փառատոնը կկազմակերպվի փետրվարի 22-ից  մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Մոսկվա կինոթատրոնում ֆիլմերը 17:00-ին կցուցադրվեն անգլերեն, իսկ 20:00-ին` հայերեն ենթագրերով: Մարզերում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Յունիսեֆը և ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline):

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը Մեծ Բրիտանիայում էր ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանուհուն բանտ են ուղարկել՝ ինքն իրեն «տրոլինգ» անելու համար ‘