‘
Այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում «Միություն հանուն արդարության» նախաձեռնությունը Երեւանում, Լոս Անջելեսում, Պրահայում, Նյու Յորքում եւ Փարիզում կազմակերպել է ակցիաներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: «Ակցիայի մասնակիցներս պահանջում ենք, որ ՀՀ-ում առկա բոլոր քաղբանտարկյալները՝ Շանթ Հարությունյանը, իր ընկերները եւ Վոլոդյա Ավետիսյանը հայտնվեն ազատության մեջ: Շահեն Հարությունյանին ցանկանում են դատապարտել 5 տարվա ազտազրկման՝ հաշվի չառնելով, որ նա անչափահաս է»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը:
‘