‘Երևանում ոչնչացվում է հերթական պուրակը’

804

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Սուրենյան պուրակի գործով հերթական դատական նիստը:

Սուրենյան շենքերի բնակիչները բողոքի հայտ էին ներկայացրել ընդդեմ « Մեկ մահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի, որի թույլատվությամբ էլ ընկերությունը սկսել էր կառուցապատել Սուրենյան պուրակը: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը չնայած պատշաճ ծանուցման չէր ներկայացել նիստին:

Պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով բնակիչներից հնարավոր վնասների ապահովում և փոխհատուցում 2մլն 90 հազար դրամի չափով : Այս միջնորդությունը մեծ աղմուկ բարձրացրեց բնակիչների շրջանում:

«Դատարանը հնարավոր վնասներ ստանալու հանգամանքը ապացուցված չհամարեց և այդ իսկ պատճառով հիմնավոր կերպով մերժեց միջնորդությունը», — մանրամասնեց բնակիչների շահերը պաշտպանող փաստաբան Մնացական Ղազարյանը։

Հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին, պահանջելով ներկայացնել պուրակում փորձաքննություն անցկացրած «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի» լիցենզիան և այդ փորձաքննությունը իրականացրած փորձագետ Արթուր Առաքելյանի որակավորման վկայականը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 14 — ին:

Սուրենյան պուրակում դադարեցվել է ծառահատումը, սակայն բնակիչները նշում են արդեն 20 ից ավելի ծառ արմատախիլ է արվել:

«Բուլդողզերով անխնա 5-10 տարվա ծառերը արմատախիլ են արել: Մենք մինչև ոտքի կանգնեցինք պարզվեց արդեն «էս ծառն իմն է, էս սարն իմն է»։ Մենք մինչև հիմա չենք դիմել բնապահպանության նախարարությանը, որովհետև չենք վստահում նրանց» , -ասում է բնակիչներից Գոհար Հայրապետյանը։

Բնակիչներից Լիլիթը հաճախ է իր երեխային բերում պուրակ զբոսնելու, ասում է, եթե պուրակը ոչնչացվի, 6 շենքի բնակիչներ կզրկվեն հանգստյան օրերը կամաչ տարածքում անցկացնելու հնարավորությունից . «Սա միակ տեղն է, որտեղ երեխան կարող է խաղալ: Այստեղ 6 շենք կա և միայն այս տարածքն է հատկացված և խնդրում եմ, որ դադարեցնեն ծառերը կտրել»։

12 -ամյա Քրիստինայի համար պուրակը ժամանցի և ամառային արձակուրդները անցկացնելու հիմնական վայրն է. «Մենք ամռանը գալիս ու ջրում էինք ծառերը։

Նախորդ հոդվածը‘200-ից ավելի լիբանանահայեր ՀՀ անձնագրեր են ստացել’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը զգուշացնում է. Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’