Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հաղորդագրությունը տարածել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։