‘Երևանում սպասվում է մինչև 10 աստիճան ցուրտ’

1664

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանի  տարածքում հունվարի 6-ին ժամանակ առ ժամանակ արևմտյան շրջաններում, 7-8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 6-8-ին քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին` մերկասառույց:

Օդի ջերմաստիճանն 7-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 7-8-ին , 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ի գիշերը` ձյան տեսքով: 9-ի ցերեկը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘Ելփին գյուղի ոլորաններում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Սեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’