‘Երևանում ստեղծվել է անօրինական շինարարություններին դեմ հասարակական շարժում’

594

Երևանում ստեղծվել է անօրինական շինարարություններին դեմ հասարակական շարժում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են շարժման մասնակիցները:

Շարժման նպատակը բակերում անօրինական շինարարությունների դեմ պայքարն է, ինչպես նաև անօրինական շինարարությունից տուժածներին աջակցելը: Շարժման մեջ կան փորձագետներ, ճարտարապետներ, իրավաբաններ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ:

«Մենք եկանք համոզման, որ միայնակ չենք կարող հասնել արդարության, իսկ արդյունքի հասնելու համար հարկավոր է միավորվել, քանի որ կառուցապատողները միշտ էլ նույն անձինք են: Նրանց «կանաչ լույս» է ապահովում Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակցում են իշխանական բոլոր կառույցները, սկսած քաղաքաշինության նախարարությունից և վերջացրած մշակույթի նախարարությունով»,-նշել է շարժման մասնակիցներից մեկը, Հյուսիսային պողոտայի քանդման ենթակա տներից մեկի բնակիչ Վարդան Տեր-Ավետյանը:

Նախորդ հոդվածը‘Գուցե սա արդեն ամեն ինչից ձեռք քաշածի վարքագի՞ծ է ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ’