‘Երևանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը՝ վերջին 10 տարիների ընթացքում ‘

2548

Երևանի մերձակայքում տեղի է ունեցել վերջին տարիներին «օրենքով գողերի» ամենամեծ հավաքներից մեկը:

Նախապես միջոցառումը պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն իրավապահները խոստացել են ձերբակալել հավաքի բոլոր մասնակիցներին, և «օրենքով գողերը» հապշտապ հավաքը տեղափոխել են Երևան:

Ընդհանուր թվով՝ Երևան են ժամանել ավելի քան 100 ազդեցիկ «օրենքով գողեր»: Առաջին հերթին՝ նրանք քննարկել են 2008 թ. հետո մեծ թվով «օրենքով գողի» տիտղոս շնորհելու փաստը՝ առանց անհրաժեշտ միջոցառումների, երբեմն՝ առանց թեկնածությունների  մանրակրկիտ ուսումնասիրման՝ «ընտանիքի անդամ» դառնալուց առաջ: Հավաքի մասնակիցները նշել են, որ 2008 թ. ի վեր գողական տիտղոս  է ստացել 240-250 մարդ: Որոշում է կայացվել, որ 2008 թվականից «թագադրված» գանգստերները «հարցականի տակ են», այսինքն՝ նրանք արդեն ոչ թե «օրենքով գողեր» են, այլ «հայցորդներ»: Հավաքում «օրենքով գողի» տիտղոսից զրկվել են Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի) և Ջեմալ Միքելիձեն (Ջեմո):

Հայաստանում «օրենքով գողերի» հավաքի անցկացումը կազմակերպել է դրանց շրջանում մեծ հեղինակություն վայելող Արտեմ Հարությունյանը (Արտեմ Կանևսկի):

Փոխանցում է rosbalt.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զեկույց. իսլամիստների կողմից քրիստոնյաների հալածանքներն աճում են’
Հաջորդ հոդվածը‘Մահապարտ կինը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում’