‘Երևանցիների 46 տոկոսը պատրաստ է լքել Հայաստանը. Մամուլ’

867

«Երևանցիների 46 տոկոսը հնարավորության դեմքում պատրաստ է լքել Հայաստանը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման տվյալներ է հրապարակել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը։

Վերջինս Երևանում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց, երիտասարդների 52 տոկոսը պոտենցիալ արտագաղթողներ են։ Արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանքի բացակայությունը՝ 32 տոկոս, հեռանկար չտեսնելը՝ 30 տոկոս, արդարության բացակայությունը՝ 20 տոկոս, նորմալ կենսապայմանների բացակայությունը՝ 17 տոկոս»,– գրում է «ՀԺ»-ն։

Նախորդ հոդվածը‘Առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն թանկարժեք և անհավասար պայքար է մղում կրծողների դեմ. Մամուլ ‘