‘Երևան-Կրասնոդար օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել’

806

Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է  «Պաշկովսկի» օդանավակայանի աղբյուրը։

«Նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել», — փոխանցում է աղբյուրը:

 Ըստ աղբյուրի՝ մահացածը Հայաստանի քաղաքացի էր, իսկ մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի տագնապն է եղել։

Նախորդ հոդվածը’12 կետերն արտացոլում են լայն հնչեղություն ստացած, աղմկահարույց խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին «փախած» է’