‘Երևան-Հռոմ չվերթը հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով’

891

«Ալիտալիա» ավիաընկերության Երևան-Հռոմ չվերթը, որ պետք է իրականացվեր այսօր ժամը 05:20 մինչ այս պահը Երևանում է:

Ինչպես հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի iLur.am-ի աղբյուրը թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի անսարքությունն է:

Ինչպես տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակների էջը՝ Երևան-Հռոմ չվերթը Երևանից կմեկնի 15:50:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Անաստաս Միկոյանը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը կվերանայի ընդդեմ Շվեյցարիայի Դողու Փերինչեքի գործին առնչվող իր դատավճիռը’