‘Երևան-Մոսկվա երկու չվերթներ չեղյալ են հայտարարվել’

1063

Համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի՝ այսօր երեկոյան ժամը 18-ին ու ժամը 22-ին կայանալիք Երևան-Մոսկվա չվերթները չեղյալ են հայտարարվել: Չվերթները սպասարկում է «Արմավիա» ավիաընկերությունը:

iLur.am-ը «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովայից փորձեց ճշտել, թե արդյոք ինչով է պայմանավորված այդ երկու չվերթները չեղյալ հայտարարելը: Նա հայտնեց, որ Երևան-Մոսկվա նախատեսված 5 չվերթներից 2-ը կրճատել են, այսօր առավոտյան էլ մի քանի թռիչքներ հետաձգվել են՝ եղանակով պայմանավորված:

 

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը կղեկավարի դեսպան Հեյդի Տալիավինին ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել’