‘Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է. «Զվարթնոցում» լարված իրավիճակ է ‘

990

Քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:

Զվարթնոց օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա 908  չվերթը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, բայց չի դուրս եկել Երևանից, և կայքի այցելուներին առաջարկվում է դիմել ավիափոխադրողին՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:

Նույն կայքից նաև տեղեկանում ենք, որ օդանավը ժամանել է Երևան առավոտյանամը 05:07՝ 27 րոպե ուշացումով: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստին մտերիմները չեն մասնակցի, որովհետև ԱԳՆ-ում դիվանագետներ են, ոչ թե շոումեններ’