‘Երևան-Մոսկվա օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկի մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել’

953

Երևանից Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղևորի՝ եվրոպական երկներից մեկի քաղաքացու ոչ ադեկվատ վարքի պատճառով: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Վոլգոգրադի արտակարգ ծառայություններում:

Աղբյուրի փոխանցմամբ, ուղևորն իր վարքով կարող էր սպառնալիք ստեղծել մյուս ուղևորների համար: Մասնավորապես ոչ ադեկվատ ուղևորը, որը ենթադրաբար Հոլանդիայի քաղաքացի է,  վազել է օդանավի սրահով և հարվածել է օդաչուների դռներին: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել:

Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են օդանավից, և այն երեք ժամ անց շարունակել է թռիչքը: 

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» սկսել է բանակցել Մխիթարյանի տրանսֆերի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով’