‘Երևան Ջուրը չի տուգանում ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար’

1296

Երևան Ջուր ընկերության դիմումը  ՀՀ զանգվածային լրատվամիջոցներին.

 «Հարգելի գործընկերներ.

Հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ արտատպել են Չորրորդ ինքնիշխանություն թերթի հրապարակումն այն մասին, որ Երևան Ջուր ընկերությունը 50 հազար դրամով տուգանում է բաժանորդներին, որոնց ջրաչափերը ժամկետանց են՝ գործածվում են 10 տարուց ավելի, հարկ ենք համարում հայտնել հետևյալի մասին:

1. Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության որոշմամբ ջրաչափերի ստուգաչափման ժամկետը կազմում է 12 տարի,

3. Երևան Ջուր ընկերությունը որևէ պատժամիջոց ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար չի կիրառում,

4. Երևան Ջուր ընկերությունը որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և խնդրում է լրատվամիջոցներին, նմանօրինակ սխալներից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով, նախատես ստուգել հրապարակումների հավաստիությունը»:

Նախորդ հոդվածը‘Լայքն ու Առաջին նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերը ‘