‘
ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության կայքը:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Մնացական Սարգսյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Իսկ մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել էր Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը:
‘