‘
ԵՊՀ դասախոս, փ.գ.թ.՝ Ավետիք Մեջլումյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Ես՝ ԵՊՀ դասախոս Ավետիք Մեջլումյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ԵՊՀ մեկ այլ դասախոս` Հովհաննես Հովհաննիսյանը:
‘