‘Եւս 4 օր տեղումներ չեն սպասվում. Եղանակի տեսություն’

1003

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝  Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
 
Երևանի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.20C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզի Դսեղ գյուղում գրանցվել է խոզերի անկում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրություն է ներդնում’