‘Եւս 7 բերման ենթարկված Երեւանում. Ոստիկանները իբր ցույցի զինված կազմակերպիչների են փնտրում ‘

1458

Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները պահանջում են մարդկանց հեռանալ հրապարակի տարածքից, քանի որ նրանք, ուշադրություն, «փնտրում են մարդկանց, ում կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ», եւ որ նրանք իբր կարող են զինված լինել:

Այս պահին բերման ենթարկեցին արդեն 7 քաղաքացիների, այդ թվում ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանին: Մարդիկ, սակայն, չեն ենթարկվում, հրապարակում լարված վիճակ է:

Նախորդ հոդվածը‘Շիրակի թեմի առաջնորդը մարդկանց տուն գնալու կոչ է արել, պատգամավորը գնացել է ռազմաբազա ‘
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնն ու Օբաման կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ’