‘
Հայաստանը կմասնակցի 2015 թվականի Եվրոպական խաղերին Բաքվում: Ինչպես հաղորդում է The Washington Times-ը, Բանգկոկում այդ մասին հայտարարել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքին:
Նրա հավաստմամբ, այդ հարցը կարգավորվել է հոկտեմբերին իր Հայաստան այցի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
«Բոլոր խնդիրները լուծվել են, և նրանք համաձայն են հաջորդ տարի մասնակցել Խաղերին», — եզրափակել է նա:
Բաքուն ԵՕԿ կողմից Եվրոպական խաղերի անցկացման պատվին էր արժանացել 2012 թվականի դեկտեմբերին: Եվրոպական խաղերը կընթանան 2015 թվականի հունիսի 12-28-ը:
‘