‘Ե.Զախարյան. «Նաիրիտ»-ի ճակատագիրը կորոշվի երկու ամսվա ընթացքում ‘

1859

«Նաիրիտ» գործարանի ճակատագիրը կորոշվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը`մեկնաբանելով ձեռնարկության աշխատակիցների հերթական ակցիան, ովքեր պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքերը: Նշենք, որ հուլիսի 10-ին գործարանի ավելի քան 100 աշխատակից հավաքվել է կառավարության շենքի մոտ`պահանջելով փակել աշխատավարձի գծով պարտքերը:

Ըստ Զախարյանի, ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը կուտակվել են վերջին 15 ամսում և կազմում են շուրջ 5 մլրդ դրամ:  Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ (շուրջ $130 մլն) նշագծին: «Կարծում եմ, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնարկության ճակատագիրը պարզ կլինի»,- ասել է Զախարյանը`հավելելով, թե դեռ չգիտի, թե ինչպես կլուծվի հարցը:

 

Նախորդ հոդվածը‘«Роснефть»-ն առայժմ Հայաստանին չի ներկայացրել իր առաջարկները «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ. Պաշտոնական’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Տարոն Մարգարյանին’