Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» սոցցանցերի իր պաշտոնական էջում հրապարակել է Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ հանդիպման համար թիմի հայտացուցակը:

«Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների թվում է նաև հայկական արմատներով ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» է միացել օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»: Կիսապաշտպանի տրանսֆերը իսպանական ակումբի համար արժեցել է 12 միլիոն եվրո: Լա Լիգայում Զախարյանը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե։
«Ռեալ Սոսյեդադն» ու «Գրանադան» կխաղան վաղը՝ սեպտեմբերի 2-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 16:00-ին