ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ Լիզ Թրասի նախընտրական հայտարարությունները Ուկրաինայում «Ռուսաստանի պարտություննն ապահովելու» վերաբերյալ` վկայում են նրա հիվանդագին հավակնությունների և ծայրաստիճան ագրեսիվության մասին։
Մոսկվայում ճեպազրույցի ընթացքում Զախարովային խնդրել են մեկնաբանել Թրասի հոդվածը, որում իր գլխավոր նպատակներից մեկը նա անվանում է Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը։ Ի պատասխան՝ Զախարովան հիշեցրել է իրավիճակը բուն Մեծ Բրիտանիայում տնտեսության, ֆինանսների, սոցիալ-տնտեսական ոլորտներում, և նշել, որ նրանք «նման ագրեսիվ հռետորաբանության են դիմում, որ խուսափեն բացատրություններ տալուց իրենց ընտրողներին, թե ինչու է այդպես»։
Փոխանցում է ria.ru-ն։