Ուկրաինական «Հարավ» զորախմբի օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկի հայտարարությունը Ղրիմի կամրջի մասին «անթաքույց էքստրեմիզմի» դրսևորում է, Զելենսկու ռեժիմը շարունակում է ապացուցել, որ յուրացրել է ահաբեկչական մեթոդները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գումենյուկն ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ղրիմի կամրջին «քիչ է մնացել», և այն այլևս «լիարժեք չի գործի»։
«Բայց ի՞նչ մեկնաբանես։ Սա հենց բացահայտ էքստրեմիզմ է որ կա։ Արյան մեջ թաթախված, ուղնուծուծով ռուսատյացությամբ վարակված Զելենսկու հանցավոր ռեժիմը չի դադարում ապացուցել, որ ինքը լավ է յուրացրել ահաբեկչական մեթոդները և մտադիր է շարունակել նոր հարվածներ հասցնել բացառապես քաղաքացիական ենթակառույցին»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։
Նա շեշտել է, որ Ղրիմի կամուրջը քաղաքացիական կառույց է, իսկ Կիևի գործողություններին կոշտ պատասխան կտրվի։ «Ովքեր մեր երկրի դեմ նման պլաններ են մշակում, հատուցումից չեն խուսափի՝ որտեղ էլ լինեն»,- ընդգծել է դիվանագետը։
Փոխանցում է ria.ru-ն։