‘Զախարովան արձագանքել է Սկրիպալի տնային կենդանիների մասին լուրերին’

2415

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե Սերգեյ Սկրիպալի տնային կենդանիները սատկել են:

«Պարզվում է՝ Սկրիպալի տնային կենդանիները՝ երկու ծովախոզուկը և կատուն, այլևս ողջ չեն: Եվ սա միայն առաջին հայացքից կարող է առիթ դառնալ կատակելու՝ «սպանել են կարևոր վկաների»: Իրականում դրանք իսկապես «կարևոր վկաներ» էին, եթե խոսքը քիմիական թունանյութի մասին է, որը, բազմաթիվ վարկածների համաձայն՝ հայտնվել է Սկրիպալի տանը»,- իր Facebook-ում գրել է Զախարովան:

Հղում անելով բրիտանական թերթին, որի անունը նա չի տալիս, Զախարովան նշել է, թե «ծովախոզուկները սատկել են ջրազրկման հետևանքով, քանի որ մնացել են տանը»: «Այսինքն՝ ո՞նց: Խուզարկություն արել են, ու կենդանիներին չե՞ն նկատել:… Կատվին, իբր տարել են Պորտոն-Դաունի լաբորատորիա, հետո էլ… սպանել»: Զախարովան նաև նշել է, որ «լրատվամիջոցի տվյալներով՝ թե ծովախոզուկներին և թե կատվին դիակիզել են: Այլ խոսքով՝ ոչնչացրել են, թեպետ այդ կենդանիները կարող էին կարևոր հանցանշան լինել քիմիական նյութով թունավորման գործում»:

Զախարովան նաև հիշեցրել է, որ «Պորտոն-Դաունում նյարդակաթվածահարող գազի փորձաքննությունները կատարվել են հենց ծովախոզուկների վրա (40 տարում լաբորատորիայում այդ փորձաքննությունները կատարվել են 3400 ծովախոզուկների վրա)»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ««Նովիչոկ» անվանումը հնարել են Արևմուտքում»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում պետծառայողներին արգելել են երթևեկել սև ջիպերով’