Զախարովան Բայդենի ելույթը «անպարկեշտ» է անվանել

107

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անպարկեշտ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ամբիոնից, որի ընթացքում նա սխալ է մեջբերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը միջուկային սպառնալիքի վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ելույթին, ապա ես միանգամայն անպարկեշտ եմ համարում այն, ինչից որ սկսվել է այդ ելույթը, և այն, ինչը դարձավ դրա մեյսթրիմը, չէ՞որ այդ ելույթը կառուցված էր մեր երկրի շուրջ։ Բանն այն է, որ նա սկսեց, իբր, Ռուսաստանի նախագահի խոսքը մեջբերելով։ Նա Ռուսաստանի նախագահին վերագրեց խոսքեր այն մասին, թե մեր երկիրը աշխարհին սպառնում է միջուկային զենքով»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, թե նման դիքորոշումը «քարոզչական հնարք է, որը հանրությանն է հրամցվում  իսկապես ասվածի փոխարեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Ճապոնիայի հայտարարությունները տարակուսանք են հարուցում
Հաջորդ հոդվածըԲաղերի. Չենք հանդուրժելու սահմանների որևէ փոփոխություն