ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հայտարարությունն այն մասին, թե ինքը պատրաստ է զրուցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հիշեցրել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարի խայտառակությունը փետրվարին Մոսկվայում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցությունների ընթացքում։
Զախարովան նշել է, որ հանդիպման ընթացքում Լավրովին «տեղը դնելու»՝ Թրասի փորձն ավարտվել էր նրա խայտառակությամբ, քանի որ «նա նույնիսկ չէր հասկանում՝ ինչի մասին է խոսում, և շփոթում էր աշխարհագրական անվանումները»։
«Բրիտանիայի դեսպանն այդ բանակցությունների ժամանակ ստիպված էր Լիզ Թրասի ականջին շշնջալ պատասխանները և ուղղել նրա յուրաքանչյուր սխալը»,- իր Telegram-ալիքում գրել է Զախարովան։
Փոխանցում է tass.ru-ն։