Զախարովան ծաղրել է Նաուսեդայի՝ «Լիտվայի և ԳԴՀ-ի միջև ամուսնական պայմանագրի» մասին ասածը

410

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հումորով է մեկնաբանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքն այն մասին, թե «գերմանական լուրջ բանակին հարկավոր է ամուսնական պայմանագիր առաջարկել, և այդ պայմանագրում պետք է հստակ նշվեն Լիտվայի պարտավորությունները»։

Իր Telegram-ալիքում Զախարովան մեջբերում է արել Նաուսեդայի հարցազրույցից, որում Լիտվայի նախագահը նշում է, թե գերմանական բանակն «այն աղջիկը չէ, որին կարելի է երեկույթի հրավիրել լճի մոտ, մաքուր օդին։ Դա լուրջ բանակ է, որին հարկավոր է ամուսնական պայմանագիր առաջարկել, և այդ պայմանագրում պետք է հստակ նշվեն Լիտվայի պարտավորությունները, հակառակ դեպքում գերմանական բանակը չի կարող կատարել իր պարտականությունները մեր հանդեպ»։

«Տեր Աստված, ի՞նչ  մտքեր են դրանց գլխում։ Գերմանական բանակը և նրա ամուսնական պարտքը Լիտվայի հանդե՞պ։ Ֆրոյդը դագաղի մեջ շուռ եկավ»,- գրել է Զախարովան՝ մեկնաբանելով Նաուսեդայի խոսքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըDPA. ՆԱՏՕ-ի 14 երկրներ մտադիր են ստեղծել «Եվրոպական հակահրթիռային վահան»
Հաջորդ հոդվածըԲորել․ Ուկրաինայի դեմ միջուկային գրոհը հուժկու ռազմական պատասխան կստանա