Զախարովան Կուլեբային անկիրթ մարդ է անվանել

332

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդաստիարակ և անկիրթ է անվանել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային, որը խոստովանել էր, որ ուզում էր խփել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Կիևյան ռեժիմի ներկայացուցիչների անդաստիարակությունը հայտնի փաստ է,- «Известия»-ին հայտարարել է Զախարովան։- Հենց դա է խնդիրը՝ անկիրթ, ագրեսիվ մարդկանց հավաքել են նախարարների անվան տակ, որպեսզի հանուն ամերիկյան փողերի կործանեն Ուկրաինան»։

«Գուցե նա պիտի «առանց կանոնների մարտերում» լիներ, այլ ոչ թե ԱԳՆ-ում»,- հավելել է դիվանագետը։

Կուլեբան հարցազրույցներից մեկում ասել էր, որ 2022 թ․ մարտին Անթալիայում հանդիպման ժամանակ ուզում էր հարվածել Լավրովին։

Նախորդ հոդվածըԴեսանտիսը մտադիր չէ հրաժարվել ընտրապայքարից
Հաջորդ հոդվածըՄադուրո․ ՌԴ-ի տնտեսությունը նույնիսկ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում վերելք է ապրում