ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պետք չէ որևէ կերպ արձագանքել Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու կոչերին։
«Ոչինչ էլ անել պետք չէ։ Սա հենց այն դեպքն է, երբ «շունը հաչի՝ քամին տանի»,- ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի ԱԳՆ-ի համապատասխան հայտարարություններին։
Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, թե Կիևը պաշտոնական քայլեր է ձեռնարկում՝ Ռուսաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամությունից զրկելու համար։ Ընդ որում՝ նա խոստովանել էր, որ նման գործընթացը հեշտ չի լինի։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ ՌԴ-ն հնարավոր չէ հեռացնել ՄԱԿ-ի ԱԽ-ից։ ԱՄՆ-ում նույնպես այն կարծիքի են, որ հնարավոր չէ փոխել ՄԱԿ-ի կանոնները՝ Ռուսաստանին անդամությունից զրկելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։