Ռազմական գործողությունների գոտուց Ռուսաստանի կողմից տարհանված երեխաների ճակատագրով Արևմուտքի մտահոգությունը կեղծավոր և ցինիկ է հնչում Եվրամիության երկրներում հազարավոր ուկրաինացի անչափահասների՝ ավելի ու ավելի խորացող սոսկալի խնդիրների ֆոնին։
Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ «Ուկրաինայից «տարհանվելուց» հետո Եվրոպայում հայտնված երեխաները մշտապես բախվում են մարգինալացման խնդիրների՝ ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ մինչև սեռական շահագործումը և սեքս-թրաֆիկը»։
Զախարովան հիշեցրել է, որ նման հայտարարություններ հնչել են ԵՄ տարբեր պաշտոնյաների կողմից, մասնավորապես՝ Շվեդիայում Սոցիալական պաշտպանության պետական վարչության գլխավոր տնօրեն Օլիվիա Վիգզելը ստիպված է եղել զգուշացնելու բոլոր փախստականներին, որ անհրաժեշտ է գրանցվել Ներգաղթյալների ազգային գործակալությունում, և հատուկ ընդգծել է, որ երեխաների համար դա անհրաժեշտ է՝ «շահագործման զոհ չդառնալու համար»։
Փոխանցում է tass.ru-ն։