Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սարկազմով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումներին՝ գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և ՈՒԱԾ ղեկավար Իվան Բականովին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ։
Դիվանագետն այդ առիթով ծաղրանքով նշել է, թե «ապազգայնացումն ընթանում է ամբողջ թափով»։
«Զելենսկին հեռացրել է գլխավոր դատախազին և ՈՒԱԾ ղեկավարին։ Ապազգայնացումն ընթանում է ամբողջ թափով»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Փոխանցում է tass.ru-ն։