Զախարովան մեկնաբանել է MI5-ի ղեկավարի հայտարարությունը

184

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է բրիտանական MI5-ի ղեկավար Քեն Մաքքալումի հայտարարությունը Եվրոպայից ռուսաստանցի լրտեսներին արտաքսելու մասին։

Ավելի վաղ բրիտանական MI5 հակահետախուզական ծառայության ղեկավար Քեն Մաքքալումը պնդել է, որ այս տարի Եվրոպայից վտարված ռուսաստանի 600 դիվանագետներից միայն 400-ը լրտեսներ էին։ Ընդ որում՝ նա չի պարզաբանել, թե ովքե՞ր էին մնացած 200-ը, և այդ դեպքում՝ ի՞նչ պետք էր նրանց էլ վտարել։ Մաքքալումն ընդգծել էր, որ բրիտանական հետախուզական ծառայություններն աշխատում են այն ուղղությամբ, որ «Մեծ Բրիտանիան դարձնեն ամենաբարդ օպերացիոն միջավայրը Ռուսաստանի գաղտնի գործողությունների համար»։

«Եվ բրիտանական մամուլը հո երբեք չի հարցնի Մաքքալումին՝ քանի՞ բրիտանացի լրտես է  սփռված աշխարհով մեկ։ Հետաքրքիր չի՞։ Թե՞ գիտեն՝ նրանց հետ ինչ կանեն հետո»,- իր Telegram-ալիքում գրել է Զախարովան։ Նա հարց է տվել՝ «Քանի՞ բրիտանական լրտես էր աշխատում Ռուսաստանում բրիտանական դեսպանատանը մինչև 2022 թ․, իսկ հիմա՞ քանիսն են»։ Զախարովան նաև հետաքրքրվել էր՝ «ի՞նչ եք կարծում, Մոսկվայում Բրիտանիայի դեսպանը կարո՞ղ է այդ թեմայի շուրջ նույնքան բաց դատողություններ անել, որքան նրա ավագ եղբայր Մաքքալումը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը շնորհավորել է հանրապետականներին
Հաջորդ հոդվածըԶելենսկին հաստատել է, որ հացահատիկային գործարքը կերկարաձգվի 120 օրով