Զախարովան մեղադրում է ԱՄՆ-ին

236

 ԱՄՆ-ն ամբողջությամբ պատասխանատու է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ներկայիս կոլապսն այն տարածքում, որտեղ սարսափելի ողբերգություն է ծավալվում՝ կապված պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետ, ամբողջովին և բացարձակապես ԱՄՆ-ի պատասխանատվությունն է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ անպատասխանատվությունը։ Դա միայն նրանք են»,- նշել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։

Ըստ Զախարովայի՝ հենց Վաշինգտոնի մոտեցումներն են եղել այդ հակամարտության գոտում լարվածության սկզբնապատճառը։

Նախորդ հոդվածըԲալթյան երկրները և Ուկրաինան բոյկոտում են ԵԱՀԿ նիստը
Հաջորդ հոդվածըՊաղեստինից Չեչնիա են հասել առաջին փախստականները