Զախարովա․ Ահաբեկիչները, Կիևի ռեժիմի համեմատ, «անմեղ մանուկներ են»

216

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ կիևյան ռեժիմի համեմատ՝ նույնիսկ այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպես Ռուսաստանում արգելված «Իսլամական պետությունն» է, անմեղ երեխա են թվում։

Այդպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքն այն մասին, թե ՌԴ-ի հետ բանակցություններում Կիևի պատվիրակության անդամ Դենիս Կիրեևի սպանությունը 2022 թ․ մարտին «Ուկրաինայի ուժային կառույցների միջև կոորդինացիայի թերությունն է եղել»։

«Դա պատերազմի առաջին օրերին էր։ Նրա սպանությունը կապված էր այն բանի հետ, որ այդ պահին ուժային կառույցների միջև միասնական կոորդինացիա չկար։ Նրա նկատմամբ որոշակի պահանջներ կային՝ մի կողմից, բայց մյուս կողմից՝ այդ պահանջները չհասցրին կարգավորել երկխոսության ճանապարհով»,- ասել էր Պոդոլյակը։

Կիրեևը, ինչպես հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, սպանվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվելիս։ Նա, ըստ լուրերի, կասկածվում էր պետական դավաճանության մեջ։

«Արգելված ԻՊ-ում անմեղ մանուկներ են՝ կիևյան ռեժիմի համեմատ»,- իր Telegram ալիքում գրել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ի հարցով տրիբունալի ստեղծման ցանկացած փորձ ձախողվելու է
Հաջորդ հոդվածըՎրաստան. 6 զոհ, 5 վիրավոր. aliq.ge