Զախարովա․ Արևմուտքի գործողությունները Ուկրաինային ստրկական կախվածության մեջ են դրել

42

Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի գործողությունները Ուկրաինային կատարյալ ստրկական կախվածության մեջ են դրել Արևմուտքի երկրներից։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Спутник» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Դիվանագետին խնդրել են մեկնաբանել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքի պնդումները, թե ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի  հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կօգնի Ուկրաինայի ժողովրդին ազատվել հակաժողովրդական և հակապատմական կիևյան ռեժիմից՝ վկայում է, որ ՌԴ-ն ուզում է «ամբողջովին իրեն ենթարկել Ուկրաինան»։

«Ես կարող եմ նրան պատասխանել, որ հենց իր երկրի գործողություններն են, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի հետ միասին, Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին դրել կախվածության մեջ, կատարյալ ստրկական կախվածության՝ Արևմուտքի երկրներից»,- ասել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱարոն Ռեմսին հեռացավ «Յուվենտուսից»
Հաջորդ հոդվածըԱմերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից նավթ գնելու համար