Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքի այցը Խարկով և Կիև ընդամենը ցուցադրական գործողություն է և ոչ մի բանի վրա չի ազդում, դա բացառապես աշխատանք էր տեսախցիկի առաջ, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Բերբոքը տեղյակ չէ ո՛չ Խարկովի պատմությունից, ո՛չ այն երկրի պատմությունից, ուր այցելել է, գաղափար չունի, թե ինչ ավերված շենքեր են իրեն ցույց տալիս, «նրա համար միևնույն է՝ որտեղ է ինքը»։
«Դա ոչ մի բան է, ոչնչի մասին․ եկել է-չի եկել՝ լուսանկարվում է, դիմակ է կրում։ Ըստ էության՝ դա ոչ մի բանի վրա չի ազդում։ Որոշումներ ընդունվում են նրա փոխարեն, շատերի մասին նա անգամ չգիտի։ Այս ամենն ընդամենը համոզմունքների համակարգ ստեղծելն է, իր լսարանին ինչ-որ անտրամաբանական շղթա պարտադրելը»,- ասել է Զախարովան Առաջին ալիքի եթերում։
Փոխանցում է tass.ru-ն։