Զախարովա․ Բլինքենը բացահայտել է «Հյուսիսային հոսքերը» գրոհելու դրդապատճառները

178

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը «Հյուսիսային հոսքերում» վթարի վերաբերյալ՝ նշելով, որ նա, փաստորեն, խոստովանել է, որ Վաշինգտոնը և նրա գործընկերները դրդապատճառներ ունեին գազատարի վրա գրոհելու համար։

«Բլինքենը բացահայտ կերպով, առանց ամաչելու պատմել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները դրդապատճառներ ունեին «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները ոչնչացնելու համար»,- գրել է Զախարովան իր Telegram-ում։

Նա հիշեցրել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ մամուլի ասուլիսում պատմել է ամերիկյան բնական հեղուկ գազի արտադրոթյունը մեծացնելու և այն մասին, որ այժմ Միացյալ Նահանգները դարձել է Եվրոպայի առաջատար մատակարարը։ Բլինքենի խոսքով՝ «Հյուսիսային հոսքերում» վթարը պետք է համարել «ռուսաստանյան էներգիայից կախվածությունը մեկընդմիշտ թոթափելու» և Մոսկվային էներգապաշարների վաճառքի եկամուտներից զրկելու «չտեսնված հնարավորություն»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Թել Ավիվի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըՉինաստանն ակնարկել է, թե ով կարող է լինել վթարի հեղինակը