Զախարովա․ Զելենսկին «միամտաբար» իր ռեժիմի գործողությունները համեմատեց ֆաշիզմի հետ

380

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «միամտաբար» իր ռեժիմի գործողությունները համեմատեց ֆաշիստական ռեժիմի հետ, երբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նախատեց այն բանի համար, թե «նրա տունը երբեք չեն ռմբակոծել»։

Այդ մասին չորեքշաբթի իր Twitter ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախորովան։

«Պարոն Բեռլուսկոնին․․․ Կարծում եմ՝ նրա տունը երբեք հրթիռներով ամեն օր չեն ռմբակոծել։ ․․․Կարծում եմ՝ պարոն Բեռլուսկոնին գիշերը ժամը երեքին չի արթնացել ու չի սկսել լվանալ հագուստը, երկու օր առաջ նախապատրաստել իր երեխաներին»,- Կիևում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել էր Զելենսկին՝ մեկնաբանելով Բեռլուսկոնիի վերջերս հնչեցրած քննադատությունը։

Վեց տարեկանում Բեռլուսկոնին, որը ծնվել է 1936 թ․ Միլանում, ականատես էր եղել քաղաքի ռմբակոծությանը՝ այն բանից հետո, երբ Իտալիան մտել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։

«Ա՛յ այդպես միամտաբար՝ Զելենսկին բռնեց ու իր ռեժիմը համեմատեց ֆաշիստականի հետ, իսկ «հատուկ ռազմական գործողությունը»՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակի դաշնակիցների գործողությունների հետ։ Բերնից թռցրեց»,- ասել է Զախարովան։

Փետրվարի 12-ին Իտալիայի նախկին վարչապետը քննադատել էր Զելենսկուն, որը, ըստ նրա՝ «իր երկիրը պատերազմի մեջ ներքաշեց, թեև հերիք էր դադարեցնել գրոհները Դոնբասի երկու ինքնավար հանրապետությունների վրա»։ Նախկին վարչապետը հայտարարել էր, որ «չափազանց բացասական է գնահատում Զելենսկու գործողությունները» և չէր խոսի նրա հետ։ Բեռլուսկոնիի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը պետք է դադարեցնի կրակը՝ երկրի վերականգնման համար ԱՄՆ-ից, որպես օգնություն, խոշոր դրամական փաթեթ ստանալու դիմաց։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան մտահոգված է ՌՀՍԿՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու՝ ՌԴ-ի որոշման կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ ՌԴ-ն «Հյուսիսային հոսքերում» պայթյունները համարում է միջազգային ահաբեկության ակտ