Զախարովա․ ՄԱԳԱՏԷ-ի այցը ԶԱԷԿ արգելելն անպատասխանատու քայլ է

158

ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտի որոշումը՝ արգելափակել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության այցը Զապորոժյան ԱԷԿ, չափազանց անպատասխանատու քայլ էր և կանաչ լույս է տալիս Կիևին՝ կրակել այդ օբյեկտի ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Դիվանագետը նշել է, թե ՄԱԿ-ի քարտուղարությունը «պետք է հասկանա, որ աշխարհը մազից է կախված»։

 «Դրանք վտանգավոր փորձեր չեն, որ գիտնականները կատարում են հանուն խաղաղության, զարգացման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների փնտրտուքի,- ասել է Զախարովան։- Դրանք կիևյան ռեժիմի հանցավոր գործողություններն են՝ իրենց բացարձակապես ապօրինի գործունեության շրջանակներում, ինչն ավերիչ է, և հետևանքները չեն սահմանափակվի աշխարհագրական շրջանակներով։ Մենք հրաշալի հիշում ենք, թե ինչ է նշանակում վթար ԱԷԿ-ում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲենզեմա. «Սուպերգավաթը «Բերնաբեու» վերադարձնելու համար ամեն ինչ կանենք»
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է մեղադրանքը