ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին հիշեցրել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամն ամբողջությամբ Բրյուսելն ինքն է սարքել՝ իր ձեռքով։
Այդ կերպ դիվանագետը մեկնաբանել է Բորելի խոսքերը ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը, թե Եվրամիության բարեկեցությունը հիմնվում էր Ռուսաստանից ստացվող էժան էներգիայի վրա։ Բորելի խոսքով՝ «մարդիկ առայժմ չեն ընկալում այն փաստը, որ Ռուսաստանը և Չինաստանն արդեն այն չեն լինի, ինչ որ էին ԵՄ-ի տնտեսության զարգացման համար, դա նրա լուրջ վերակառուցումն է պահանջում»։
«ԵՄ դիվանագիտության ղեկավարը մոռացել է ավելացնել, որ Եվրամիությունն այդ ամենից զրկվել է սեփական քաղաքական վերնախավի և եվրոբյուրոկրատների բազմամարդ բանակի շնորհիվ, որոնք գործում են ի շահ ԱՄՆ-ի։ Ուկրաինայի շուրջ ճգնաժամն ամբողջությամբ Բրյուսելն անձամբ, իր ձեռքով է ստեղծել»,- իր Telegram-ալիքում գրել է Զախարովան։
Փոխանցում է tass.ru-ն։