Զախարովա․ Ուկրաինայում իշխում են Շվոնդերը և շարիկովները

181

Ուկրաինայի իշխանությունները, նախապատրաստվելով հանել Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի և ռուս զորավար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանները, վստահաբար շարժվում են դեպի դիկտատուրա, երկիրը ղեկավարում են Շվոնդերը և շարիկովները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ճիշտ ճանապարհով են ընթանում ընկերները։ Դիկտատուրայի ճանապարհով։ Միայն թե ոչ պրոլետարիատի, այլ լիբերալիզմի։ Վահաններով ծածկելով կայսրուհուն, որ նա չտեսնի Օդեսայի խայտառակությունը, երկրում իշխանություն է հաստատել շարիկովներին կառավարող  Շվոնդերը («Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը»),-իր Telegram-ալիքում գրել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ առաջին անգամ Եկատերինայի հուշարձանը, որ Օդեսայում դրվել էր 1900 թ․, հանվել է 1920 թ․ մայիսի 1-ին, քաղաքային շաբաթօրյակի ժամանակ։ Այն ժամանակ սովետական կառավարությունը դեկրետ էր ընդունել՝ հրապարակներից ու փողոցներից հանել «ցարերի ու նրանց ծառաների պատվին դրված հուշարձանները»։ Եկատերինայի հուշարձանը վերականգնվել էր 2007 թ․, նախաձեռնողներից մեկի՝ Օդեսայի քաղխորհրդի պատգամավոր Ռուսլան Տարպանի խոսքով՝ քաղաքին եվրոպական տեսք հաղորդելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՆ-ն կողմ է դպրոցներում ռազմական պատրաստություն դասավանդելու գաղափարին
Հաջորդ հոդվածըՎուփի Գոլդբերգը լքել է Twitter-ը