Կիևը հերթական սադրանքն է հորինել՝ արտասահմանյան արտադրության թունավոր նյութերի օգտագործմամբ, որպեսզի Ռուսաստանին մեղադրի, իբր, քիմիական զենք օգտագործելու մեջ։
Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բուչայի գծով ոչինչ չկա՝ ո՛չ անուններ, ո՛չ ծննդյան թվեր, ո՛չ անձնագրային տվյալներ -դրանք ուղղակի չկան։ Դրանք չկան, որովհետև այդ ամենը սադրանք էր»,- նշել է նա։
«Նման մի բան էլ Կիևի ռեժիմը այս անգամ է մտածել։ Չի բացառվում հերթական հակառուսաստանյան սադրանքի կազմակերպումը՝ արտասահմանյան արտադրության թունավոր նյութերի օգտագործմամբ, որպեսզի հետո Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում և միջազգային լրատվամիջոցներում նոր արշավ սկսեն՝ մեր երկիրը մեղադրելով, իբր, քիմիական զենքի կանխամտածված կիրառման համար»,- նշել է դիվանագետը։
Զախարովան շեշտել է, որ ըստ տեղեկությունների՝ նման սադրանքի կազմակերպմանն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։