Զախարովա․ ՌԴ-ն Ռիգայում Մոսկվայի տան սեփականազրկումը համարում է ասպատակություն

547

Ռուսաստանի Դաշնությունը Ռիգայում Մոսկվայի տան սեփականազրկումը որակում է որպես ասպատակություն, պետական մակարդակով կողոպուտ և գողություն։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության պատասխան քայլերը չափազանց ցավոտ կլինեն Լատվիայի համար։

«Մենք ասել ենք, որ դա խախտում է միջազգային իրավունքը, որը երաշխավորում է այլ երկրների սեփականության անձեռնմխելիությունը։ Նման ապօրինության ողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ նյութական, ամբողջությամբ ընկնում է Լիտվայի իշխանությունների և ղեկավարության վրա։ Ռուսաստանյան կողմի քայլերը կլինեն կոշտ և չափազանց ցավոտ Լիտվայի համար»,- ասել է դիվանագետը։

Նախորդ հոդվածըՍունակը խոստացել է Կիևին փոխանցել դրոնների ամենախոշոր խմբաքանակը
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիային և Արգենտինային