Լատվիայի ԱԳՆ զեկույցը, որում «Ռուսաստանի ջախջախումը» հայտարարվում է երկրի քաղաքական շահերից մեկը՝ «պատմություն է անմարդկային ապուշության մասին», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա, ըստ իս, ինչ-որ հիվանդագին ապուշության հարց է, մի երկու քայլ առաջ հաշվարկելու անկարողություն, սեփական վիճակը գնահատելու անընդունակություն»,- ասել է նա Sputnik ռադիոյի եթերում։
Նա նաև նշել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հայտարարությունը, թե իրենց հարկավոր չեն երկրի տարածքում էստոներեն չխոսող ևս մի խումբ մարդիկ։ Ընդ որում՝ նա նկատի է ունեցել Ուկրաինայի քաղաքացիներին։
Զախարովայի կարծիքով՝ Բալթյան երկրների իշխանություններն «իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են խոսում»։
«Դրա համար էլ սա պատմություն չէ շնիկի կամ փղի մասին, սա անմարդկային ապուշության մասին պատմություն է ու ոչ թե մեկին մեկ գումարելու անկարողություն, այլ մեկին զրո գումարելու»,- հայտարարել է նա։
Փոխանցում է ria.ru-ն։