‘
Զախարովա. Տարածաշրջանային այցից հետո ՄԽ համանախագահները կհստակեցնեն իրադրությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների՝ համանախագահները Հայաստանում կհանդիպեն Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Այցի շրջանակում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր: Նախատեսվում է եռանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ: Զախարովան հայտնել է, որ մեկ շաբաթ անց Մինսկի խմբի համանախագահները կթռչեն Բաքու: Այցի արդյունքներով ԵԱՀԿ կայքում կհրապարակվի այցն ամփոփող համապատասխան հայտարարություն, փոխանցում է «Արմենպրեսը»:
‘