‘Զախարովն ու Շիրվինդտը պատրաստ են երաշխավորել Լևոն Հայրապետյանի համար’

886

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև օգոստոսի 15-ը հետաձգել է գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի պաշտպանության միջնորդության քննարկումը, որը  խնդրում է փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը, քանի որ Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ վատ է զգացել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել գործի նյութերին ռեժիսորներ Մարկ Զախարովի և Ալեքսանդր Շիրվինդտի, ինչպես նաև  Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի  թեմի առաջնորդի երաշխավորագրերը կցելու մասին: Բացի այդ, Լևոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիրը, պատրաստ է գրավ վճարել 30 մլն ռուբլի կամ այն գումարի չափով, որը կսահմանի դատարանը: Փաստաբանները նաև ներկայացրել են մի քանի հիվանդանոցներում, այդ թվում ամերիկյան կլինիկայում անցկացված բուժզննումների արդյունքները, որոնցում խոսք է գնում Հայրապետյանի սրտի վիրահատության և նրա սրտանոթային համակարգին առնչվող խնդիրների մասին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’