‘Զախարչենկոն բացատրել է միլիցիայի եւ ոստիկանության տարբերությունը’

1005

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն բացատրել է, թե ինչու ԴԺՀ ՆԳՆ աշխատակիցներին դադարել են միլիցիոներներ կոչել: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, նա բացատրություններով հանդես է եկել Ոստիկանության օրվա հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

«Միլիցիան լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «աշխարհազոր»: Շփոթմունքից խուսափելու նպատակով, մենք հասկանալի տերմին ենք օգտագործել՝ ոստիկաններ»,- պատմել է ինքնահռչակ հանրապետության ղեկավարը:
Զախարչենկոն նաեւ նշել է, որ ոստիկանության ծառայությունը «ձեւավորվում էր ռազմական հրամանատարության եւ ռազմական ոստիկանության հիման վրա»: «Մեր հանրապետության պաշտպանության գործում ոստիկանները զգալի ներդրում են կատարել: Ցավոք, նրանց կորուստները նույնպես զգալի են»:
 ԴԺՀ ղեկավարը ասել է նաեւ, որ ինքնահռչակ հանրապետությունում Հայրենիքի պաշտպանի օրը նշվելու է փետրվարի 23-ին:
Ոստիկանության օրը ԴԺՀ-ում, ինչպես Ռուսաստանում, նշվում է նոյեմբերի 10-ին: Տոնական ամսաթիվը հաստատվել է Զախարչենկոյի նոյեմբերի 8-ի հրամանագրով: Տոնի առիթով իրավապահ մարմինների աշխատակիցներին նա նվիրել է հետեւակային զրահամեքենա, հաղորդում է РИА Новости-ն:
Ռուսաստանում իրավապահ մարմինները միլիցիա կոչվեցին 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո: Ներկայումս իրավապահ մարմինների այս անվանումը պահպանվում է հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում:
 Ռուսաստանում միլիցիան վերանվանվել է ոստիկանության 2011թվականին:
 

Նախորդ հոդվածը‘«Դեղին ժապավենների» երթ Հոնկոնգում’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետության» առաջնորդ Բաղդադին, հնարավոր է, վիրավոր է’