‘Զամբիայի օդանավ չի կործանվել. Այնտեղ զորավարժություններ էին’

598

Զամբիայի ավիացիոն ղեկավարությունը պաշտոնապես հերքել է երկրի մայրաքաղաք Լուսակայում  ուղևորական ինքնաթիռի աղետի մասին լուրերը, հայտնում է France Press գործակալությունը:

Գերատեսչության տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ երկրում անցկացվող պլանային զորավարժությունների շրջանակներում օդուժը մշակել է արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների հմտություններ:

Նախկինում France Press-ը հայտնել էր, որ Զամբիայում վթարի  ենթարկված օդանավը 93 ուղևոր է տեղափոխել, որոնցից միայն 20-ի կյանքն է հաջողվել «փրկել»:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի դիմումն ընդունվել է Սահմանադրական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ոստիկանությունը ցրել է հանրահավաքը՝ կան տասնյակ բերման ենթարկվածներ’